Երկրաշարժ՝ Տիբեթում
7/1/2025 10:49
Չինաստանի հարավ-արևմուտքում գտնվող Տիբեթի ինքնավար մարզում 6,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Տեղական լրատվամիջոցները հայտնում են 32-36 զոհի մասին։ Այս մասին գրում է kommersant.ru-ն:
Երկրաշարժը տեղի է ունեցել երեքշաբթի՝ տեղական ժամանակով ժամը 09:05-ին, (Երևանի ժամանակով 05:05-ին)։ Օջախը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա։
Երկրաշարժը հանգեցրել է ինքնավար մարզում ավելի քան 1,000 շենքի ավերմանը։ Աղետի գոտում որոնողափրկարարական աշխատանքներ են կազմակերպվել, բնակչությունը տարհանվում է։