«Արևմտյան Ադրբեջան»-ի ներկայացուցիչները պատրաստ են գնալ Երևան
8/1/2025 09:37
Լավ կլիներ, որ ՀՀ վարչապետն ընդուներ «Արևմտյան Ադրբեջան»-ի համայնքի ներկայացուցիչներին․ որքան ինձ հայտնի է, նրանք պատրաստ են գնալ նաև Երևան,- ԱՊԱ-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ հունվարի 7-ին տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում:
«Այսօր ՀՀ-ն ներկայանում է որպես եվրոպական ժողովրդավարության ճանապարհով գնացող Երկիր։ Թող դա պարզ ցույց տա։ Այդ հարցը օրակարգից չի հանվի այնքան ժամանակ, քանի դեռ ադրբեջանցիներն անվտանգության պայմաններում չեն տեղակայվել «Արևմտյան Ադրբեջանում, այդ թվում՝ Արևմտյան Զանգեզուրում»,- նշել է Ալիևը։