Երկրաշարժ՝ Թուրքիայում
8/1/2025 12:40
Թուրքիայի հյուսիսարևելյան հատվածում՝ Էրզրում նահանգում, 4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին չորեքշաբթի՝ հունվարի 8-ին, հաղորդել է Թուրքիայի կառավարությանն առընթեր աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչությունը:
Նախօրեին ևս Թուրքիայում երկրաշարժ էր գրանցվել: