Սահմանազատման հանձնաժողովների հանդիպում կլինի

8/1/2025 12:42

Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները, որոնք գլխավորում են փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուսթաֆաևը, առաջիկայում նոր հանդիպում կանցկացնեն, կոնկրետ ամսաթիվը դեռևս հայտնի չէ Այս մասին հայտնել են Գրիգորյանի գրասենյակից: Երեկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տեղի լրատվամիջոցներին հայտնել էր, որ հանդիպումը տեղի կունենա հունվարին։