Գիլոյանն ազատվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալի պաշտոնից
8/1/2025 13:18
Կարեն Գիլոյանն այլևս ԿԳՄՍ նախարարի՝ սպորտի գծով տեղակալը չէ: Այս մասին նախարար Ժաննա Անդրեասյանն է հայտնել:
«Մարդկային հարաբերությունները Գիլոյանի հետ շարունակում են մնալ նորմալ»,- ասել է նա:
«Արմենպրես»-ի հետ զրույցում Գիլոյանն ասել է, որ մեծ ներգրավվածություն է ունենալու Համաշխարհային հակադոպինգային գործակալությունում (WADA), որտեղ ընտրվել է հիմնադիր խորհրդի անդամ:
«WADA-ում աշխատանքիս զուգահեռ` ներգրավված եմ լինելու նաև Հայաստանում կայանալիք միջազգային բազմաթիվ մրցաշարերի կազմակերպման աշխատանքներում: Մասնավոր սեկտորում փորձելու եմ մրցումային և մարզումային լուրջ ենթակառուցվածքներ ստեղծել, որը կբերի ակումբային սպորտի զարգացմանը: Չեմ հեռանում Հայաստանից, չեմ հեռանում սպորտից»,- ասել է Գիլոյանը:
Կարեն Գիլոյանը ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցրել է 2020 թվականի դեկտեմբերից: