Ալի Աքբար Ահմադիանը կժամանի Երևան

8/1/2025 14:42

Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը, հարավկովկասյան տարածաշրջանի երկրների հետ քաղաքական-անվտանգային հարաբերությունների ամրապնդման նպատակով, ադրբեջանական կողմի հրավերով մեկնել է Բաքու: Հայտնի է, որ նա հանդիպելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Ըստ ԻՌՆԱ գործակալության՝ Ահմադիանն այնուհետև այցելելու է Հայաստան և հանդիպելու է Նիկոլ Փաշինյանի հետ: Գործակալության հաղորդմամբ՝ այս ուղևորության նպատակներից են երկկողմ հարաբերությունների ամրապնդումը քաղաքական, անվտանգության, պաշտպանության և տնտեսական ոլորտներում, ինչպես նաև խորհրդատվությունը էներգետիկայի, միջանցքների և հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղության ու կայունության հետ կապված հարցերում փոխգործակցության ավելացման նպատակով։