Խաղաղության պայմանագրի 17 կետերից 15-ը համաձայնեցված է
8/1/2025 16:08
Անցած տարի հասել ենք էական ձեռքբերումների Ադրբեջանի հետ սահմանազատման մասով,- ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն է հայտարարել:
«Ըստ էության, ընդունվել է առաջին միջազգային իրավական փաստաթուղթը՝ կանոնակարգ պետական սահմանների սահմանազատման հանձնաժողովի համատեղ գործունեության մասին»,- նշել է նա՝ կոչ անելով մարդկանց այցելել այդ տարածքներ եւ տեսնել, թե ինչպես է այնտեղ կյանքն ընթանում։
Արտգործնախարարն ընդգծել է, որ ԱԳ նախարարների եւ երկրների ղեկավարների մակարդակով հանդիպումների ընթացքում խաղաղ պայմանագրի վերաբերյալ մի շարք առաջարկների կամ առաջարկների մի մասի որոշ փոխանակումներ են տեղի ունեցել, սակայն խաղաղության պայմանագրի վերջնական տեքստ դեռ չկա։
«Վերջին առաջարկն ուղարկվել է մեկուկես ամիս առաջ։ Հայկական կողմը սպասում է պատասխանի. 17 կետերից 15-ը համաձայնեցված է։ Տեսնենք, թե ինչպիսին կլինի ադրբեջանական կողմի պատասխանը։ Վստահ ենք, որ հանդես ենք եկել փոխընդունելի առաջարկներով, որոնք թույլ կտան հնարավորինս ամբողջական լուծել ապաշրջափակման խնդիրը»,- ասել է Միրզոյանը։