Տան բակում հայտնաբերվել է տանտիրուհու մարմինը

8/1/2025 20:33

Հունվարի 7-ին, 17:10-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Առաքելյան փողոցի տներից մեկում դի կա: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Տեղում պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է: Նշված փողոցի տներից մեկի բակում ոստիկաններն ու պարեկները հայտնաբերել են նույն տան բնակիչ 70-ամյա Կիմա Ղ.-ի դին: Ըստ նախնական տեղեկությունների՝ մահացածը ժամը 17:00-ի սահմաններում իրենց տան տանիքից սանդուղքով իջնելիս վայր է ընկել և տեղում մահացել: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Քննիչի որոշմամբ՝ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ: Նշանակվե է դիակի դատաբժշկական փորձաքննություն: