Ալի Աքբար Ահմադիանը ժամանել է Երևան
8/1/2025 23:00
Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը:
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը գործընկերոջը դիմավորել է Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում:
Ահմադիանը Երևան է ժամանել Բաքվից, որտեղ գտնվում էր պաշտոնական այցով։