Ադրբեջանն ակնհայտ տաքացնում է մկանները

9/1/2025 10:20

Ադրբեջանն ակնհայտ «տաքացնում է մկանները», իսկ փաշինյանական իշխանությունն իր ողջ ռեսուրսն ուղղել է ընդդիմության դեմ հակաքարոզչություն իրականացնելու և իր ներքին օրակարգի սպասարկման ուղղությամբ։ Ֆեյսբուքի էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը․ «Հայաստանին ու Հայաստանի իշխանություններին մշտապես աջակցման և սատարման խոսքեր շռայլող դերակատարները, եթե անկեղծ են իրենց մոտեցումներում, ապա պետք է քայլեր ձեռնարկեն ադրբեջանական «եփվող» նոր էսկալացիան լիցքաթափելու համար: Մեզ պետք չէ հերթական ագրեսիայից հետո դատապարտող հայտարարություններ կամ բանաձևեր, այս պահին խնդիր կա կանխելու Ադրբեջանի հերթական արկածախնդրությունը: Փաշինյանի, իր ԱԳ նախարարի ցաքուցրիվ խոսքը, կաշկանդվածությունն ու անատամ տեքստերը Բաքվից հնչած սպառնալիքների վերաբերյալ ևս ցույց են տալիս, որ Ադրբեջանից հնչած ահազանգը սրանց անակնկալի է բերել: Ինչպե՞ս անակնկալ չլիներ, երբ փաշինյանական ողջ վարչակազմն անցնող տարիներին անընդհատ զոհաբերել է հայկական շահերը, հիմա էլ նույնը` հասարակությանը նախապատրաստում է նոր զիջումների, իսկ Ալիևն իրենց պատրաստակամությունը չի գնահատում: Ադրբեջանն ակնհայտ «տաքացնում է մկանները», իսկ փաշինյանական իշխանությունն իր ողջ ռեսուրսն ուղղել է ընդդիմության դեմ հակաքարոզչություն իրականացնելու և իր ներքին օրակարգի սպասարկման ուղղությամբ»: