Երկրաշարժ՝ Թուրքիայում

10/1/2025 09:21

Թուրքիայի հարավում գտնվող Հաթայ քաղաքում 4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնել է Թուրքիայի կառավարությանն առընթեր բնական աղետների և արտակարգ իրավիճակների դեմ պայքարի գրասենյակը (AFAD): Օջախը գտնվել է 13,3 կմ խորության վրա: Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան: