Արսեն Բաբայանը ձերբակավել է, ապա ազատ արձակվել

10/1/2025 18:39

«Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց Հրազդանի կիրճում: Գնում էինք սնվելու ճանապարհներս կտրեցին հատուկ նշանակության դիմակավոր տղաները: Մեզ տանում են Քրեական ոստիկանություն»,- գրել էր Արսեն Բաբայանը: Ավալի ուշ նա տեղեկացրել է, որ իրեն ազատ են արձակել. «Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց՝ պնդելով, որ ինձ ապօրինի զենքով չեն կասկածում, իսկ ընկերներիս կասկածում են»,- գրել է նա: Tert.am-ին ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը փոխանցել է՝ «2 անձ ապօրինի զենք-զինամթերք կրելու և պահելու կասկածանքով ձերբակալվել են և տեղափոխվել Քրեական ոստիկանություն։ Նշված անձը ձերբակալված չէ»: