Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինը շնորհավորել է Ժոզեֆ Աունին

11/1/2025 15:36

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինը շնորհավորել է Ժոզեֆ Աունին Լիբանանի նախագահ ընտրվելու առթիվ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության մամուլի ծառայությունը։ Վեհափառ հայրապետն ընդգծել է, որ այդ ընտրությամբ նոր էջ է բացվում Լիբանանի ժամանակակից պատմության մեջ։ Նա հույս է հայտնել, որ վերջին տարիներին Լիբանանի դիմագրաված տագնապներից հետո նախագահ Աունի ընտրությամբ վերականգնման և վերածաղկման նոր գործընթաց պետք է սկսվի։ Արամ Առաջինը նախագահին վստահեցրել է, որ հայ առաքելական համայնքը կլինի նրա կողքին՝ զորակից ու մասնակից լինելով Լիբանանի վերականգնմանը նպաստող բոլոր աշխատանքներին։