Թալանել են զnhված զինծառայnղի տունը

12/1/2025 13:53

Երեկ՝ հունվարի 11-ին, գողության դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Անհայտ անձը կամ անձինք կեսօրին մտել են Ճամբարակ խոշորացված համայնքի Այգուտ բնակավայրի 4-րդ փողոցի տներից մեկը։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, տունը տակնուվրա է արվել, հափշտակվել են ոսկյա զարդեր, գումար ու անգամ զոհված զինծառայողի տան հիշատակի անկյունում եղած իրերը։ Դեպքի վայր են ժամանել ոստիկաններն ու քննիչները, դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Տունը պատկանում է 2022 թվականին Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգություն կատարած հակառակորդին Ջերմուկի դիրքերում հետ մղելու ժամանակ զոհված 54-ամյա Արմեն Գասպարյանին։