Հարկադիր վայրէջք կատարած ինքնաթիռն ուղևորվել է Երևան

12/1/2025 21:37

Մոսկվա-Երևան չվերթն իրականացնող «Աէրոֆլոտ» ընկերության ինքնաթիռը, որն արտակարգ վայրէջք էր կատարել Մախաչկալայում, ուղևորվել է Երևան։ Այս մասին հայտնում է Sputnik Արմենիա-ն՝ հղում անելով ՀՀ քաղավիացիայի վարչությանը։ Հիշեցնենք, որ այսօր ռուսական թելեգրամյան ալիքները հայտնել էին, որ Մոսկվայից Երևան թռչող «Աերոֆլոտ» ավիաընկերության ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մախաչկալայում։ Ալիքը նշում է, որ, ուղևորների խոսքով, թռիչքի ժամանակ իրենց հայտարարել են, որ օդային տարածքի փակման գոտին ընդլայնվել է, այդ պատճառով ստիպված են եղել երկար թռչել: Դրա պատճառով վառելիքը սպառվել է և ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Մախաչկալայում՝ լիցքավորման համար։