Շենքի բակում դի է հայտնաբերվել

13/1/2025 12:04

Երեկ՝ հունվարի 12-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 15։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան քաղաքի Նաիրյան փողոցի շենքերից մեկի բակում տղամարդու դի կա։ Տեղում պարզվել է, որ մահացածը Գեղարքունիքի մարզի բնակիչ 68-ամյա Վարդան Ս-ն է, ով ըստ նախնական տեղեկությունների 4-րդ հարկից կամ իրեն ցած է նետել, կամ անզգուշաբար վայր է ընկել։ Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։