Հայաստանը երբեք չի լինելու ԵՄ կազմում
13/1/2025 15:03
Քանիցս ասել եմ, որ ավելի հավանական է, որ Հայաստանն անդամակցի Անդրոմեդայի համաստեղությանը, քան ԵՄ անդամ դառնա,- դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ կարծիք ունի Եվրաքվեի նախաձեռնության վերաբերյալ:
«Կարծում եմ՝ ժամանակն է, որ ԵՄ իրական բարեկամները հայ ժողովրդին ուղիղ ասեն ճիշտը: Հայաստանը, ցավոք կամ բարեբախտաբար, էական չէ, երբեք չի լինելու ԵՄ կազմում և սա աշխարհաքաղաքական գլոբալ ճշմարտություն է: Եթե Բրյուսելում, Փարիզում, Բեռլինում պահպանվել են հայ ժողովրդի բարեկամներ, իրենք պարտավոր են ասել՝ ժողովո՛ւրդ ջան, շատ ուրախ ենք, որ մեզ սիրում եք, բայց մենք ձեզ հետ երբեք չենք պսակվելու»,- ասել է Աշոտյանը և հավելել. «Սերժ Սարգսյանի բանակցային ժառանգությունը Նիկոլը մսխեց Արցախի հարցով, հիմա էլ մսխում է Սերժ Սարգսյանի գեոպոլիտիկ ժառանգությունը, մանսավորապես, ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև հարաբերությունների ճիշտ դրված բալանսը, մսխում է Սերժ Սարգսյանի տնտեսական ժառանգությունը»: