Անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները

13/1/2025 15:08

Իրանի հարաբերությունները Հայաստանի և Ադրբեջանի հետ կարևոր են, մեզ համար շատ կարևոր է Հարավային Կովկասը,- Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմաիլ Բաղաին է հայտարարել: «Մենք օգտագործում ենք բոլոր հնարավորություններն ու կարողությունները այս տարածաշրջանում անվտանգությունն ու կայունությունը պահպանելու համար»,- նշել է նա։ Բաղաին նաև անդրադարձել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի վերջին այցերին ՀՀ և Ադրբեջան՝ ընդգծելով, որ դրանք նախապես ծրագրված են եղել։ «Մենք կարծում ենք, որ անվտանգությունն այս տարածաշրջանում պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները՝ առանց այլ երկրների միջամտության»,- հավելել է նա։