ԱԺ նախագահը ցավակցություն է հայտնել

13/1/2025 18:50

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ցավակցություն է հայտնել պատգամավորի մահվան կապակցությամբ: «Մեծագույն ցավով տեղեկացա Ազգային Ժողովի պատգամավոր, «Հայաստան» դաշինքի անդամ, ՀՅԴ անդամ Մհեր Սահակյանի մահվան մասին: Անկեղծորեն խորին ցավակցությունս եմ հայտնում նրա ընտանիքին և հարազատներին: Աստված թող հոգին լուսավորի»,- նշել է նա: Հիշեցնենք, որ ողբերգական ավտովթարից մահացել է 36-ամյա պատգամավոր Մհեր Սահակյանը: