«ՀայաՔվեն» վշտակցում է Մհեր Սահակյանի ընտանիքի անդամներին
13/1/2025 19:35
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտացած է ՀՀ ԱԺ պատգամավոր, «Հայաստան» դաշինքի և ՀՅԴ անդամ Մհեր Սահակյանի վաղաժամ և եղերական մահով:
Այս մասին նշված է միավորման ֆեյսուքյան էջում:
«Մհերն իր հանրային և պատգամավորական գործունեության ամբողջ ընթացքում իրեն դրսևորել է որպես ազգային նկարագրի տեր, նվիրյալ և սկզբունքային հայորդի: «ՀայաՔվեն» վշտակցում է Մհեր Սահակյանի ընտանիքի անդամներին, նրա մերձավորներին և գործընկերներին:
Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի...»,- նշված է հաղորդագրությունում: