Կորցրեցինք նվիրյալ քաղաքացու և գործընկերոջ

13/1/2025 20:22

Խորը ցավով հայտնում ենք «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի ներկայացուցիչ Մհեր Սահակյանի ողբերգական մահվան լուրը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ԱԺ «Հայաստան» խմբակցությունը: «Մեր ցավակցությունն ու զորակցությունն ենք փոխանցում Սահակյան ընտանիքին։ Բոլոր հարազատների, մտերիմների ու ընկերների հետ կիսում ենք կորստի ցավը: Կորցրեցինք հայրենասեր, սկզբունքային, նվիրյալ քաղաքացու և գործընկերոջ»,- նշված է հաղորդագրությունում: