Լավրովին վերագրվող նամակն Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարին՝ կեղծ է

13/1/2025 23:04

Լավրովի ենթադրյալ նամակը Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարին Ռուսաստանի օդային տարածքի մասին, որը տարածվում է համացանցում, կոպիտ կեղծիք է։ ТАСС-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։ «Նամակը, որում ասվում է, որ Ռուսաստանը չի կարող երաշխավորել իր օդային տարածքի անվտանգ օգտագործումը, ցինիկ և կոպիտ կեղծիք է։ Դա քաղաքական պատվեր է», -ասվում է գերատեսչության հրապարակման մեջ։ ՌԴ ԱԳՆ-ն նշել է, որ դա պարզունակ կեղծիք է՝ նախատեսված էմոցիոնալ արձագանքի համար։ «Կեղծիքի հեղինակները չեն էլ նեղվել դրան պաշտոնական ատրիբուտներ տալ՝ ուղարկելով այն սովորական փոստային տիրույթից և սովորական էլեկտրոնային հասցեից»,- նշվում է հրապարակման մեջ։