Զգացողական սառնությունը պայմանավորված է արևի բացակայությամբ
15/1/2025 12:21
2008թ․ այս օրերին Արարատյան դաշտում և Երևանում գիշերային ժամերին ջերմաստիճանը իջավ -26․․․ -28, իսկ լեռնային մարզերում -30․․․ -36 աստիճան,- «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տեղակալ Գագիկ Սուրենյանն է գրել:
«Ցուրտը դա էր, ոչ թե այսօրվա գիշերվա -1․․․ -3 աստիճանը, որը հունվարի համար համարվում է նորմայից 3-5 աստիճանով բարձր ջերմաստիճան։ Զգացողական սառնությունը պայմանավորված է արևի բացակայությամբ և բարձր հարաբերական խոնավությամբ»,- գրել է նա: