ԱՄՆ-ն և Հայաստանը պաշտոնապես ռազմավարական գործընկերներ են

15/1/2025 12:43

ԱՄՆ կոնգրեսական Փրենկ Փալոնը ողջունում է Ամերիկայի Միացյալ Նահանգների և Հայաստանի Հանրապետության միջև ռազմավարական գործընկերության մասին պատմության մեջ առաջին փաստաթղթի ստորագրումը։ «ԱՄՆ-ը և Հայաստանը պաշտոնապես ռազմավարական գործընկերներ են: Այս պատմական համաձայնագիրը արտացոլում է Հայաստանի արձանագրած առաջընթացը վերջին մի քանի տարիների ընթացքում և ամրապնդում է մեր տնտեսական, անվտանգության և ժողովրդավարական կապերը։ Հպարտ եմ, որ զբաղվել եմ այս հարցի առաջխաղացմամբ՝ որպես Հայկական հանձնախմբի համանախագահ»,- X-ի իր էջում գրել է նա: Հիշեցնենք, որ երեկ Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղարությունում կայացել է Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության մասին կանոնադրության ստորագրում: