Վեհափառը մեկնել է ԱՄՆ

15/1/2025 12:44

Հունվարի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական այցով մեկնեց Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից: ԱՄՆ Հայոց Արևելյան թեմում Վեհափառ Հայրապետը կմասնակցի ազգային բարերար տիար Սարգիս Բեդևյանի հուղարկավորության արարողությանը։ Այցի ընթացքում Նորին Սրբությունը կհանդիպի նաև թեմական ու ազգային կառույցների ներկայացուցիչների հետ և քննարկումներ կունենա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ծրագրերի շուրջ։