Հիմնադրեցինք ԱՄՆ-Հայաստան ռազմավարական գործընկերության հանձնաժողով
15/1/2025 18:51
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ես հիմնադրեցինք ԱՄՆ-Հայաստան ռազմավարական գործընկերության հանձնաժողովը՝ երկու երկրների շահերից ելնելով համագործակցությունը զարգացնելու նպատակով,- այս մասին գրառում է կատարել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
«Մեր ամուր գործընկերության միջոցով է, որ մենք կարող ենք օգնել կառուցել կայուն տարածաշրջանային անվտանգություն և բարգավաճում»,- գրել է նա: