Ջալալ Հարությունյանի նկատմամբ մեղադրական դատավճիռ է կայացվել
15/1/2025 19:18
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մեղադրական դատավճիռ է կայացրել ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի նկատմամբ:
Տեղեկությունը «Լուրերի» հետ զրույցում հաստատել են ԲԴԽ-ից:
Նա մեղավոր է ճանաչվել 44-օրյա պատերազմի՝ ռազմական դրության ժամանակ՝ 2020թ. հոկտեմբերի 12-ին ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու համար, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։
Թե ինչ պատժի կդատապարտվի գեներալ-լեյտենանտը, հայտնի կլինի առաջիկայում:
Ըստ մեղադրանքի՝ Հարությունյանի՝ ոչ ճիշտ տեղեկություն տրամադրելու հետևանքով Ցորի զորամասի Դ-20 հրետանային դիվիզիոնի 20 զինծառայող է զոհվել: