Այսօր Արցախի նախկին ղեկավարների շինծnւ գործերով դատն է

17/1/2025 11:56

Այսօր Ադրբեջանում սկսվում է օկուպացված Արցախի Հանրապետության նախկին ռազմաքաղաքական իշխանությունների ներկայացուցիչների դեմ շինծու գործերով դատավարությունը: Նրանք մեղադրվում են «ահաբեկչության», «ռազմական հանցագործությունների», «ցեղասպանության» համար: Քրեական գործով մեղադրական եզրակացությունը դեկտեմբերի 16-ին հաստատվել է Ադրբեջանի գլխավոր դատախազի կողմից և ուղարկվել Բաքվի զինվորական դատարան՝ քննության։ Ադրբեջանի գլխավոր դատախազի որոշմամբ՝ 1987-ի հոկտեմբերից մինչև 2024-ի ապրիլի 22-ն ընկած ժամանակահատվածում կատարված «հանցագործությունների» առնչությամբ գլխավոր դատախազության և երկրի այլ քննչական մարմինների կողմից քննված 1,389 քրեական գործերը միավորվել են մեկ վարույթում։