Ազատություն հայ բանտարկյալներին. Մխիթարյանի կոչը

17/1/2025 12:03

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ, «Ինտեր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ինստագրամյան էջում կոչով դիմել է միջազգային կազմակերպություններին. «Ազատություն Ռուբեն Վարդանյանին, ազատություն հայ բանտարկյալներին»,- գրել է Ֆուտբոլիստը։ Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 15:00-ին, Բաքվի դատարանում տեղի կունենա Ռուբեն Վարդանյանի գործով դատական նիստը: