ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել
17/1/2025 13:03
2025 թ․ հունվարի 17-ից վերստին կգործի մինչև 14 տարեկան երեխաներին առանց հարցազրույցի վիզա տրամադրելու կարգը։
Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից:
«Առանց հարցազրույցի վիզա ստանալու պահանջներին բավարարող մինչև 14 տարեկան երեխաների դեպքում, որոնք ունեն գործող ՀՀ անձնագիր կամ կացության քարտ, փաստաթղթերը կարող են պարզապես ուղարկվել դեսպանատուն սուրհանդակային ծառայության միջոցով»,- ասված է հաղորդագրության մեջ։