Վրաստանն առաջարկում է եռակողմ համագործակցություն

17/1/2025 14:33

Վրաստանը Հայաստանին և Ադրբեջանին առաջարկում է եռակողմ համագործակցության նախաձեռնություն, որը նախատեսում է Հարավային Կովկասի բոլոր 3 երկրների ներգրավում տարբեր ոլորտներում. այս մասին Բաքվում կայացած տնտեսական համագործակցության վրաց-ադրբեջանական միջկառավարական հանձնաժողովի նիստում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ «Մենք անկեղծորեն շահագրգռված ենք կոնկրետ գործնական քայլեր ձեռնարկել և խթանել համագործակցությունը տարածաշրջանում։ Վրաստանը կողմերին առաջարկում է եռակողմ համագործակցության նախաձեռնություն, որը ենթադրում է Հարավային Կովկասի բոլոր երեք երկրների ներառումը տարբեր ոլորտներում»,- ասել է Կոբախիձեն: