Փաշինյանը Պուտինին պարզաբանել է ԵՄ-ՀՀ հարաբերությունները
17/1/2025 14:36
Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում պարզաբանել է ԵՄ-ի հետ հարաբերությունների համատեքստում Երևանի վերջին քայլերի հետ կապված իրավիճակը. այս մասին հաղորդագրություն է տարածել Կրեմլը։
ՌԴ նախագահը համապատասխան մեկնաբանություններ է արել:
Զրուցակիցները քննարկել են նաև Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի Հանրապետության նախագահության արդյունքները, առաջիկա անելիքները ԵԱՏՄ շրջանակներում, ինչպես նաև Հայաստան-Ռուսաստան երկկողմ օրակարգի մի շարք հարցեր, ինտեգրացիոն համագործակցությունը՝ առաջին հերթին էներգետիկայի ոլորտում։ Նշվել են ԵԱՏՄ շրջանակում համատեղ աշխատանքի գործնական օգուտները։
Հեռախոսազրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ։