Գարիկ Գալեյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք
17/1/2025 16:20
Նիկոլը մի դակիչի միջոցով որոշեց նահատակ զինվորի հայր Գարիկ Գալեյանին պատժել 2 տարի ռեալ ազատազրկմամբ, ու միաժամանակ անմիջապես փոխել խափանման միջոցն ու Գարիկին ուղարկել տնային կալանքի,- այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:
«Դե հիմա ինձ ասեք - այս վճիռը կարդացած դատավո՞րն է ավելի վատ, թե բաքվի դատարանի դատավորը։
Հ.Գ. Ու այո՛, դուք ճիշտ եք։ Նման բան կարող էր իրեն թույլ տալ միայն նա»,- գրել է նա:
Գարիկ Գալեյանին մեղադրանք է ներկայացվել երկու հոդվածով՝ խմբի կազմում խուլիգանության հատկանիշով և թմրամիջոց օգտագործելու կասկածանքով։