Եվրոպական երկրների դեսպանները կայցելեն Վայոց ձոր
17/1/2025 16:22
Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին հայտնել է, որ հունվարի 17-ին եվրոպական երկրների դեսպանների հետ այցելում է Վայոց ձորի մարզ։
«Այսօր եվրոպական երկրների դեսպանների հետ այցելում ենք Հայաստանի Վայոց ձորի մարզ․ համագործակցություն ԵՄ-ի և նրա անդամ պետությունների հետ, Հայաստանի ինքնիշխանություն և տարածքային ամբողջականություն, աջակցություն ԵՄ դիտորդական առաքելությանը»,-նշված է դեսպանի՝ X-ում կատարած գրառման մեջ։