Թեհրանում Գերագույն դատարանի շենքի մոտ հրաձգություն է տեղի
18/1/2025 14:59
Թեհրանում Գերագույն դատարանի շենքի մոտ հրաձգություն է տեղի ունեցել, սպանվել է երկու դատավոր, մեկը վիրավորվել է։ Այս մասին հաղորդում են իրանական ԶԼՄ-ները։
Նշվում է, որ դատավորները պատասխանատու են եղել ահաբեկչության և լրտեսության մեջ կասկածվողների գործերի համար։ Նշում են նաև որ հարձակվողն ինքնասպան է եղել։ Իշխանությունները տեղի ունեցածը ահաբեկչական գործողություն են որակել։