Թուրքիայում բարձր են գնահատել ՀՀ-ի ցուցաբերած համագործակցությունը
20/1/2025 09:24
Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն իր պաշտոնական էջում անդրադարձել է կազմակերպված հանցավորության մեջ ներգրավված երկու անձանց Հայաստանից Թուրքիա արտահանձնմանը՝ բարձր գնահատելով այս հարցում Հայաստանի ցուցաբերած համագործակցությունը։
Արձագանքելով Ինտերպոլի Կարմիր ծանուցմամբ ներկայացված խնդրանքին` 2025 թվականի հունվարի 19-ին Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի, որոնք Թուրքիայում ներգրավված են եղել կազմակերպված հանցավորության մեջ:
Հիշեցնենք, որ Թուրքիայի ՆԳՆ-ը շնորհակալություն է հայտնել ՀՀ Արդարադատության նախարարությանը` երկու անձի արտահանձման համար։