Հայաստանի հետ բանակցությունները շարունակվում են. Բայրամով

20/1/2025 13:22

Խաղաղության պայմանագրի տեքստում 2 չհամաձայնեցված հոդվածների շուրջ Հայաստանի հետ բանակցությունները շարունակվում են,- ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, այս մասին ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը: Նրա խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների մակարդակով պարբերաբար հանդիպումներ են անցկացվում, այս գործընթացը կշարունակվի նաև այս տարի, սակայն հաջորդ հանդիպման օրը դեռ որոշված ​​չէ։