Բաքվից շարունակում են պահանջել փոխել ՀՀ Սահմանադրությունը
20/1/2025 14:27
Ադրբեջանը Հայաստանից գործնական քայլեր է ակնկալում Հայաստանի Սահմանադրության մեջ և մի շարք իրավական ակտերում առկա տարածքային պահանջների վերացման ուղղությամբ,- Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն է ասել:
«Ադրբեջանական հասարակությունը գիտի, որ խաղաղության պայմանագրի տեքստից բացի, կա ևս մեկ լուրջ և բաց խնդիր. խոսքը մեր երկրի նկատմամբ տարածքային պահանջների մասին է՝ ամրագրված Հայաստանի Սահմանադրությամբ և այլ կարգավորումներով։ Մենք խաղասեր հայտարարություններ ու ուղերձներ ենք լսում, բայց գործնական գործողությունների ակնհայտ բացակայություն ենք տեսնում»,- ասել է Բայրամովը:
Բաքուն բազմիցս հայտարարել է, որ խաղաղության պայմանագրի ստորագրման հիմնական խոչընդոտը Հայաստանի Սահմանադրության տեքստում առկա տարածքային պահանջներն են Ադրբեջանին: Մինչդեռ Երևանը հակադարձում է՝ նշելով, որ ՀՀ Սահմանադրությունը տարածքային պահանջ չի պարունակում հարևան երկրի նկատմամբ։