Մեքենան մխրճվել է գազալցակայանի տարածք
20/1/2025 15:27
Այսօր՝ հունվարի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում. ժամը 12:30-ի սահմաններում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանանապարհի 25 կմ հատվածում՝ «Չայնիի» ոլորանների սկզբնամասում դուրս է եկել երթևեկելի գոտուց և մխրճվել գազալցակայանի տարածք՝ կոտրելով լիցքավորման սարքն ու փլուզելով պաշտպանիչ բետոնե պատը:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 3 հոգի տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն:
Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի և վիրավորների ինքնությունը:
Նախնական տեղեկություններով, վիրավորները հայրն ու որդիներն են: