Ի՞նչ են քննարկելու Միրզոյանն ու Լավրովը վաղը

20/1/2025 18:07

Հունվարի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Մոսկվայում։ Այս մասին հայտնում է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը: Ծրագրված է Արարատ Միրզոյանի հանդիպումը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ, որից հետո նախարարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով։ ՌԴ ԱԳՆ-ից էլ հայտնում են, որ բանակցությունների ուշադրության կենտրոնում է լինելու Հարավային Կովկասում տիրող իրավիճակը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարակշռված կարգավորման հասնելու նպատակով: Բացի այդ, երկրների արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարները մտքերի հանգամանալից փոխանակում կանցկացնեն ռուս-հայկական հարաբերությունների, ԵԱՏՄ և եվրասիական տարածքում ինտեգրացիոն այլ ասոցիացիաների շրջանակում համագործակցության, համաշխարհային օրակարգի արդի հարցերի շուրջ։ «Հուսով ենք, որ առաջիկա հանդիպումը կլինի կառուցողական, կնպաստի փոխգործակցության գործնական խնդիրների առաջխաղացմանը և Անդրկովկասում անվտանգության և կայունության ամրապնդմանը»,- նշված է ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ։