Ձկնորսները փակել էին Սևան-Երևան մայրուղին

20/1/2025 19:34

Ձկնորսներն այսօր փակել են Սևան-Երևան մայրուղին՝ պահանջելով իշխանություններից՝ թույլ տալ իրենց հասանելիքի չափով ձուկ որսալ։ «Հրապարակ»-ի հաղորդմամբ՝ ցուցարարները պահանջել են «Ազգային պարկից» տալ իրենց հասանելիք օրինական ձուկ որսալու վերաբերյալ թույլտվությունը։ Սևանա լճում 2024 թվականի նոյեմբերի 15-ից մինչև այս տարվա հունվարի 20-ն արգելված է ձկնորսությունը՝ պայմանավորված սիգի ձվադրմամբ։ Այսօր փաստացի լրացել է սահմանված ժամկետը, սակայն ձկնորսները թույլտվություն դեռևս չեն ստացել։