Ռ. Վարդանյանի կեղծ դատավարության նիստը մեկնարկել է

27/1/2025 12:05

Բաքվի ռազմական դատարանում մեկնարկել է օկուպացված Արցախի նախկին պետնախարար, գործարար, բարերար Ռուբեն Վարդանյանի դեմ շինծու մեղադրանքներով դատավարության հերթական նիստը: Նրա դեմ շինծու գործը քննվում է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների դեմ գործից առանձնացված։ Նախորդ դատական նիստում Վարդանյանի պաշտպանը միջնորդել էր նրա գործը միացնել մյուս ղեկավարների գործին և քննել միասին, սակայն դատարանը մերժել էր այդ միջնորդությունը։ Ադրբեջանը Վարդանյանին մեղադրում է «խոշտանգումների», «շահադիտական ​​գործունեության», «պատերազմի օրենքների խախտման», «ահաբեկչության», «ահաբեկչության ֆինանսավորման» և Ադրբեջանի Քրեական օրենսգրքի այլ հոդվածներով։ Կեղծ դատավարության գործընթացը մեկնարկել էր հունվարի 17-ին: Հիշեցնենք, որ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների և քաղաքացիական անձանց Բաքվի դատարանը մեղադրում է «ահաբեկչության», «ռազմական հանցագործությունների», «ցեղասպանության» և այլ «հանցանքների» համար: