Քննարկվել է հայ-թուրքական սահմանային անցակետի բացումը
27/1/2025 13:55
Հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի գլխավորությամբ Անկարայում տեղի է ունեցել հանդիպում, որի շրջանակում քննարկվել է Կարսում «Արևելյան դարպասներ» սահմանային անցակետի բացումը և տարածաշրջանի դռները բացելու հնարավոր սոցիալ-տնտեսական հետևանքները:
Կարսի Առևտրաարդյունաբերական պալատի տնօրենների խորհրդի նախագահ Քադիր Բոզանը հանդիպման ժամանակ իր ելույթում ասել է. «Մենք ուշադիր հետևում ենք Ադրբեջանի, Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացին և կարծում ենք, որ «Արևելյան դարպաս»-ի բացումը Ադրբեջանի, Թուրքիայի և Հայաստանի միջև խնդիրների վերացումից և կարգավորումից հետո մեծապես կնպաստի ոչ միայն Կարսի, այլև տարածաշրջանի տնտեսական և սոցիալական զարգացմանը»։