Մահացել է Արմեն Դուլյանը

27/1/2025 16:17

Կյանքից հեռացել է լրագրող, հեռուստամեկնաբան, ռադիոմեկնաբան Արմեն Դուլյանը: Նա 71 տարեկան էր: Կիրակի երեկոյան նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, կյանքը փրկել չի հաջողվել։ 1992-1993 թվականներին եղել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարը։ Հայաստանում առաջին անկախ լրատվական գործակալության՝ «Սնարքի» համահիմնադիրն է։ Աշխատել է Հայաստանի հեռուստակայաններում, տեղական, ամերիկյան և ռուսական խոշոր ռադիոկայաններում, հոդվածներ է տպագրել պարբերական մամուլում։ 2019 թ. հոկտեմբերից մինչ օրս Արմեն Դուլյանը հեղինակային ամենօրյա ռադիոհաղորդումների շարք է վարել Sputnik Արմենիա լրատվական գործակալությունում: