150 դրամ՝ մեկ ուղևորության համար

28/1/2025 21:34

Փետրվարի 1-ից որոշել ենք ներդնել նոր ուղևորատոմս՝ 1 ուղևորափոխադրման համար սահմանելով 150 դրամ։ Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Այս փոփոխությունը գործելու է ամբողջ 2025 թվականին։ «Մենք նախատեսում ենք նաև հունվար և փետրվար ամիսներին ձեռք բերված անսահմանափակ փաթեթների ժամկետները երկարաձգել ևս մեկ ամսով, սա նշանակում է, որ եթե դուք գնել եք մեկ ամսվա փաթեթ, ապա ստանում եք հավելյալ մեկ ամիս։ Առաջարկվող մեկ ուղևորության համար սահմանված 150 դրամը հնարավոր է ենթարկվի փոփոխության յուրաքանչյուր տարվա համար առավելագույնը 10 դրամով՝ միմիայն շարունակական բարեփոխումների արդյունքում»,- նշել է Ավինյանը։