Փաշինյանը շնորհավորել է Իռլանդիայի նորընտիր վարչապետին

28/1/2025 21:36

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Միխոլ Մարտինին՝ Իռլանդիայի վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին վարպետը նշել է X-իր միրոբլոգում կատարած գրառման մեջ։ «Շնորհավորում եմ Միխոլ Մարտինին՝ Տիշեկի (խմբ․ իռլանդերեն վարչապետ) պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Անհամբեր սպասում եմ Հայաստանի և Իռլանդիայի միջև բարեկամական հարաբերությունների հետագա ամրապնդմանը և համագործակցության նոր հնարավորությունների բացահայտմանը»,-գրել է վարչապետը՝ պաշտոնավարման ընթացքում ամենայն հաջողություն մաղթելով Միխոլ Մարտինին։