Փաշինյանը կարող էր պաշտպանել Ռուբեն Վարդանյանին

29/1/2025 13:07

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարող էր պաշտպանել ադրբեջանական բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանին. նման կարծիք է հայտնել ՌԴ նախագահինկից Քաղաքացիական հասարակության զարգացման և մարդու իրավունքների խորհրդի անդամ Եվա Մերկաչյովան: Նրա խոսքով՝ Փաշինյանը կարող էր աջակցել գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանին՝ հաշվի առնելով նրա ակտիվ մարդասիրական գործունեությունը Հայաստանում։ «Սակայն այսօր ՀՀ իշխանությունները որևէ ջանք չգործադրեցին իրենց քաղաքացիներին պաշտպանելու համար: Ավելին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները ստիպում են մտածել, որ իրենց համար սա ավելի շատ քաղաքական մրցակցության խնդիր է, քան մարդկանց ճակատագրերի հարց»,- ասել է նա: Մերկաչյովայի խոսքով, դատավարության մեկնարկի նախօրեին Վարդանյանը կրկին հայտարարեց իր և իր համախոհների անմեղության մասին և պահանջեց կարճել գործը: Մերկաչյովան նաև հիշեցրել է՝ քաղաքական գործիչը հայտարարել է, որ ինքը շուրջ մեկուկես տարի հետաքննությանը ոչ մի ցուցմունք չի տվել և ոչ մի արձանագրության տակ չի ստորագրել։