Մամիկոն Ասլանյանը դատապարտվեց ազատազրկման
29/1/2025 14:35
Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը մեղավոր ճանաչվեց և ազատազրկվեց 4 տարի 4 ամիս ժամկետով։
Հաշվակցելով Ասլանյանի՝ կալանքի տակ անցկացրած ժամկետը, դատարանը նրան դատապարտեց 1 տարի 9 ամիս ժամկետով ազատազրկման։ Նաև նշանակվեց 500 հազար դրամի տուգանք։ Ասլանյանը 3 տարի ժամկետով զրկվեց պաշտոն զբաղեցնելու հնարավորությունից։
Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնավարման տարիներին կեղծ փաստաթղթեր կազմելու միջոցով Վանաձորի հողերն օտարելու համար։ Մեղադրանք է առաջադրվել նաև նրա երկու ենթականերին՝ իրավաբանին ու համայնքի գլխավոր ճարտարապետին։
«Ես նոր լսեցի համապատասխան որոշումը, բնականաբար ոչ թե պիտի բողոքարկենք, այլ չենք կարող չբողոքարկել»,- դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասել է Ասլանյանը:
«Ցանկացած դեպքում էլ պիտի բողոքարկենք, մենք մեծ հաշվով այսօրվա Հայաստանում առավելապաշտական ակնկալիքներ չունենք: Հաճախ նաև խղճահարություն ու նողկանք է առաջանում մարդու մոտ այս պրոցեսներին հետևելիս, դրա համար, քանի ներհայաստանյան դատական ատյանները չեն սպառվել, պիտի բողորքարկենք»,- ասել է Ասլանյանը։