Ստեփանակերտի քաղաքապետի նկատմամբ խափանման միջոցը վերացել է
29/1/2025 18:48
Դատարանը վերացրել է Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված վարչական հսկողությունը:
Այս մասին հայտնում է Pastinfo-ն:
Դավիթ Սարգսյանին մեղադրանք էր առաջադրվել առերևույթ խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակություն կատարելու և փաստաթղթեր կեղծելու հիմքով: