Բայրամով. մտահոգիչ են տարածքային պահանջներն ու ռևանշիստական միտումները
29/1/2025 18:54
Անկարայում կայացել է Թուրքիայի, Ադրբեջանի և Ուզբեկստանի միջև եռակողմ մեխանիզմի երկրորդ հանդիպումը՝ արտգործնախարարների ձևաչափով։
Հանդիպումից հետո տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որում հնչել են մի շարք ուշագրավ հայտարարություններ. Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ «ադրբեջանական տարածքների օկուպացիայից ազատումը նոր հնարավորություններ է ստեղծում տնտեսական համագործակցության համար ավելի լայն աշխարհագրությունում»։
Նա նշել է, որ հենց այս տարածաշրջանով է անցկացվում Մերձավոր Արևելք-Արևմուտք միջանցքի նոր երակը, և դրա մեծ հեռանկարներն ակնհայտ են։
Նախարարը կարևորել է նաև Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքների ավարտը՝ նշելով, որ «մտահոգիչ են տարածքային պահանջներն ու ռևանշիստական միտումները, որոնք մնացել են Հայաստանի Սահմանադրության մեջ և Ադրբեջանի վերաբերյալ այլ իրավական ակտերում»։ Բայրամովը հավելել է, որ երեք երկրների միջեւ տրանսպորտի ոլորտում ընդունված ճանապարհային քարտեզի հիման վրա կիրականացվեն մի շարք նախագծեր։